19 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Կիևն ու նրա հովանավորները հասկանան իրականությունը, ապա «փոխզիջումներ կլինեն»․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով

Եթե Կիևն ու նրա հովանավորները հասկանան իրականությունը, ապա «փոխզիջումներ կլինեն»․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով

Հենց Կիևի ռեժիմն էր, որ սկսեց պատերազմն Ուկրաինայի հարավ-արևելքում․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ՌԴ նախագահի այլ հայտարարությունները՝ կետերով․

  • Ղրիմի կամուրջը բացառապես խաղաղ օբյեկտ է. այն երկար ժամանակ չի օգտագործվել նավթի և զինամթերքի տեղափոխման համար։
  • Կիևի ռեժիմը հասկանում է, որ եթե կորցնի իշխանությունը, կկորցնի Արևմուտքի օգնությունից ստացվող եկամուտը։
  • ԱՄՆ-ն առաջարկել է փոխզիջումներ Ուկրաինայի հարցում, և Ռուսաստանը համաձայնել է դրանց Անքորիջում, բայց հարցն այն է, թե արդյո՞ք Կիևն ու Եվրոպան պատրաստ են ընդունել դրանք։
  • Կիևն ու Եվրոպան դեռևս չեն համաձայնել փոխզիջումների ուկրաինական կարգավորման հարցում, բայց կարող են հասնել դրան։
  • Ռուսաստանի պահանջները եվրոպական անվտանգության վերաբերյալ մանրամասն չեն ձևակերպվել, բայց դրանք բոլորն էլ օրինական են։
  • Ռուսաստանը պատրաստ է աշխատանքային եղանակով քննարկել իր պահանջները եվրոպական անվտանգության վերաբերյալ։
  • Ռուսաստանն ութ տարի շարունակ փորձում էր կարգավորել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը, իսկ այդ բոլոր տարիների ընթացքում Կիևը ռազմական միջոցառումներ էր իրականացնում։
  • Դոնբասի բնակիչները, ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածին լիովին համապատասխան, հռչակեցին իրենց անկախությունն Ուկրաինայից։
  •  Ռուսաստանը չի սկսել պատերազմն Ուկրաինայում, բայց փորձում է դադարեցնել այն։
  • Կիևը չի ցանկանում խաղաղություն, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի գնալ ընտրությունների, և գործող ռեժիմը չի կարողանա պահպանել իշխանությունը։
  • Եթե Կիևը և նրա հովանավորները հասկանան իրականությունը, ապա «փոխզիջումներ կլինեն»։
  • Կիևը վնասեց Ռուսաստանին իր «40 օրով», բայց Ռուսաստանի արձագանքը շատ ավելի ցավոտ է եղել։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ