19 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում զինծառայողների մահվան դեպքերի թե՛ կանխարգելման, թե՛ քննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ

ՀՀ-ում զինծառայողների մահվան դեպքերի թե՛ կանխարգելման, թե՛ քննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ

Հայաստանում զինծառայողների մահվան դեպքերի թե՛ կանխարգելման, թե՛ քննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան․ այսօր լրագրողների հետ զրույցում նշեց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Չնայած իրականացվող ջանքերին՝ ՀՀ-ում թե՛ կանխարգելման, թե՛ քննության հետ կապված մեխանիզմները բազմաթիվ խնդիրներ ունեն, և այս առնչությամբ դեռևս բազում քայլեր է պետք իրականացնել՝ խնդիրները պատշաճ կերպով լուծելու համար»,-ասաց Անահիտ Մանասյանը։

«Ես իրավասու մարմիններից մշտապես պահանջում եմ պատշաճ քննություն իրականացնել և նաև ներքին ծառայողական քննություններ` զինծառայողների մահվան դեպքերի բացահայտման համար»,- հավելեց ՄԻՊ-ը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ