19 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհագրությունը և քաղաքականությունը չպետք է որոշեն, թե ով ապրի․ հայ բժիշկը՝ ԱՀԿ-ում

Աշխարհագրությունը և քաղաքականությունը չպետք է որոշեն, թե ով ապրի․ հայ բժիշկը՝ ԱՀԿ-ում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրված մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը ելույթ է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածուների առաջին համաժողովում:

Իր ելույթը բժիշկը կառուցել է այն թեզի վրա, որ աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով պետք է ապրի։ Թամամյանի խոսքով՝ ԱՀԿ-ում փոփոխություններ անելու իր ծրագիրը հիմնված է 3 սկզբունքի վրա՝

  1. ԱՀԿ-ն՝ մարդկանց համար,
  2.  ԱՀԿ-ն՝ երկրների համար,
  3.  ԱՀԿ-ն՝ արդյունքների համար։

Բժիշկը հավելել է, որ իր նպատակն է նաև ապաքաղաքականցնել ԱՀԿ-ն։«Ես առաջադրվել եմ հանուն այն մարդկանց, որոնց կարելի էր փրկել, բայց չփրկվեցին, որովհետև չունեին միջոցներ կամ գումար։ Ես առաջադրվել եմ հանուն Աֆրիկայում աշխատող բուժաշխատողի, որը որպես կամավոր սպասարկում է մի ամբողջ տարածաշրջանի, և հանուն նրա որդու՝ Ջոշուայի՝ խելացի աչքերով այդ փոքրիկ տղայի։ Ես առաջադրվել եմ հանուն արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող այն կնոջ, որն արդեն երեք ամիս է՝ սպասում է ճառագայթային թերապիայի և դեռ գաղափար անգամ չունի, թե երբ այն կստանա։ Ես առաջադրվել եմ հանուն առաջնագծի այն բժիշկների ու բուժքույրերի, որոնք մահացան COVID-ի ժամանակ։ Ոչ թե այն պատճառով, որ պատվաստանյութ չկար, այլ որովհետև այն դեռ չէր հասել այնտեղ, որտեղ նրանք աշխատում էին»,- իր ելույթում նշել է Թամամյանը։

Հատկանշական է, որ Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի կառավարությունը՝ հաշվի առնելով նրա գլոբալ ներդրումը սահմանափակ ռեսուրսներով երկրներում առողջապահական համակարգերի հզորացման և քաղցկեղի բուժման հասանելիության ապահովման գործում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ