19 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ

Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ

Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 21-ին կեսօրից հետո, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հանրապետության տարածքում նոյելբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքանով կնվազի։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ