18 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

TRIPP-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթանում TRIPP նախագծի իրականացման նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ․ այս մասին Բաքվում իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ այս նախագծի 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։

«Միևնույն ժամանակ՝ այս երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։ Քանի որ նախագիծը մոտենում է իրականացմանը, բնականաբար առաջացել է դրա տեխնիկական պարամետրերի պարտադիր համակարգման անհրաժեշտությունն ադրբեջանական կողմի հետ։ ԱՄՆ նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ, որը սկսել է աշխատանքները նոյեմբերի 6-ին», - հայտարարել է նախարարը։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է համակարգել տեխնիկական պարամետրերը երկու ոլորտներում՝ տրանսպորտ, որ ներառում է ինչպես ճանապարհային, այնպես էլ երկաթուղային, և էլեկտրամալուխային նախագիծ։ Ավելին, խումբը պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ աշխատանքները։

«Ադրբեջանի Հանրապետությունը գրեթե ավարտում է իր տարածքում տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ թե՛ ճանապարհային, թե՛ երկաթուղային։ Երկաթուղին մինչև Հայաստանի սահմանը երկարաձգելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, և այս գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին», - հավելել է Ջեյհուն Բայրամովը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ