18 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք Սյունիքից երբեք դիրքեր հետ չենք քաշել, Ադրբեջանի հետ էլ ընդհանուր գետեր ունենք, պետք է հասկանանք՝ ինչպես կառավարել․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում՝ կետերով

Մենք Սյունիքից երբեք դիրքեր հետ չենք քաշել, Ադրբեջանի հետ էլ ընդհանուր գետեր ունենք, պետք է հասկանանք՝ ինչպես կառավարել․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում՝ կետերով

Սահմանադրության նոր տեքստը խաղաղությունը սպասարկելու համար է․ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․

  • TRIPP նախագծի իրագործման գործնական փուլ ենք մտնում։ Եվ այդ փուլի կարևոր հանգրվան է լինելու մասնավորապես հարավային հատվածում սահմանային այնքան տարածքի սահմանազատումն ու սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային հաղորդակցությունների՝ ճանապարհ, խողովակաշար, երկաթուղի, կառուցման համար։
  • ՀՀ-ն մենք ձեր սարքած թակարդից հանել ենք․ Փաշինյանը՝ ընդդիմությանը։
  • Ինչի՞ եք դուք պաշտպանում այս Սահմանադրությունը, որովհետև այս Սահմանադրությունն օլիգարխիայի, մարիոնետային, կոռումպացված դատական ու պետական համակարգի սահմանադրություն ա, ժողովրդի իշխանությունն արհամարհող սահմանադրություն ա, ընտրակեղծիքների ու ընտրակեղծարարների սահմանադրություն ա։
  • Ձեր ուզածը ի՞նչ ա, որ խաղաղություն չլինի՛, որովհետև պիտի պատերա՛զմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք ու միլիարդներ վաստակեք, որ դուք բանակից փախածներով հիմա վայնասուն բարձրացնեք։
  • Ձեր պատասխանատվության ժամը եկել ա, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք ինքնիշխան ՀՀ բանտախցերում։
  • Մենք Սյունիքից երբեք դիրքեր հետ չենք քաշել։
  • Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք: Դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու։
  • Սահմանադրության նոր տեքստը խաղաղությունը սպասարկելու համար է։ Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ քաղաքացին հարգանքի տուրք է մատուցելու նահատակներին։
  • Իմ համոզմունքն է, որ հանրաքվեի արդյունքներով ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր սահմանադրությանը։
  • Դուք ենթարկվում եք էն քաղաքական գծին, որ ե՛ս եմ որոշում։ Որովհետև ես ունեմ ժողովրդի լեգիտիմությունը, իսկ դուք փողի բերումով էստեղ հայտնված մարդիկ եք, հեսա ձեռներիցդ փողերը կառնենք, ու ոնց քաղաքական բոմժ եղել եք, տենց էլ կմնաք․ Փաշինյանը՝ ընդդիմությանը։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ