
ԱՄՆ-ում դեռահասները դատական հայց են ներկայացրել, երբ նեյրոցանցը նրանց ձեռքի չիփսի փաթեթը շփոթել է զենքի հետ և ոստիկանություն կանչել
Բալթիմորում 4 դպրոցական դատական հայց է ներկայացրել արհեստական բանականության հիմքով գործող դպրոցական անվտանգության համակարգի կեղծ ահազանգից հետո ոստիկանության կողմից կոշտ ձերբակալության ենթարկվելու պատճառով։
Նշենք, որ անցյալ տարի AI-ով աշխատող տեսահսկման համակարգն ամերիկացի դեռահասների խմբի ձեռքում չիփսերի փաթեթը շփոթել էր հրազենի հետ և ոստիկանությանը տեղեկացրել նրանց ձերբակալելու մասին․ հաղորդում է The New York Times-ը (NYT)։
Դպրոցի 4 ներկա ու նախկին աշակերտները դատական հայց են ներկայացրել տեղական իշխանությունների, ոստիկանության և Omnilert ընկերության դեմ, որը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող հրազենի հայտնաբերման տեխնոլոգիա։
Հայցի համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերին դեռահասները դպրոցի շենքի մոտ չիփսեր են ուտելիս եղել՝ սպասելով, որ մեքենան մարզումից հետո իրենց վերցնի։ Տեսահսկման համակարգը չիփսերի փաթեթը շփոթել է հրազենի հետ և անմիջապես տեղեկացրել է տեղական ոստիկանությանը։ Ոստիկանները կարճ ժամանակ անց ժամանել են։ Զենքերը վեր պարզած՝ նրանք հրամայել են դեռահասներին ծնկի գալ, ձեռնաշղթաներ են հագցրել նրանց և խուզարկել՝ ոչ մի կասկածելի բան չհայտնաբերելով։
Հայցվորների ներկայացուցիչ Լեն Կամդանգի խոսքով՝ տուժողները ցանկանում են, որ տեղական իշխանությունները, ոստիկանությունը և ընկերությունն ընդունեն, որ միջադեպն անընդունելի է, և կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու համար։


