
ԵՄ-ն դժվարանում է նոր պատժամիջոցներ սահմանել ընդդեմ ՌԴ-ի. Էստոնիայի ԱԳՆ
Եվրամիության համար ավելի է դժվարանում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը՝ երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Ըստ Politico-ի՝ այս մասին հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում կան «ազդեցիկ ուժեր», որոնք կողմ չեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն։ Եվրոպական որոշ երկրների ղեկավարներ հույս ունեն նորմալացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԵՄ-ն կրկին ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները։ Սահմանափակումները վերաբերել են Wildberries & Russ (RWB) միավորված ընկերության ղեկավար Տատյանա Կիմին, My.Games խաղերի մշակող ընկերության նախկին սեփականատեր Ալեքսանդր Չաչավային, ռուսական վարկային կազմակերպությունների ու այլ անձանց և կազմակերպությունների։


