
Ներկայացված բյուջեն ապագա կառուցելու բյուջե չէ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել ներկայացված բյուջեի նախագծի, Սահմանադրության փոփոխության վտանգների մասին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- 1,3 միլիարդ դոլար ճեղքվածք ունի ՀՀ բյուջեն։
- Ես կերազեի, որ մենք ունենայինք բյուջե, որը հրթիռ գործարկելու բյուջե լիներ, ոչ թե ճեղքվածքի։
- Այս բյուջեում տնտեսական զարգացման ուղղությամբ, հենց տնտեսական միավորների, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ երկարաժամկետ ծախսերը բյուջեի 0.5 տոկոսն են։
- Սա սպառողական բյուջե է, ապագա կառուցելու բյուջե չէ։
- Կարևոր է, թե որ ոլորտում է աշխատատեղերի աճը, պետք է ուշադիր լինենք այն ոլորտներին, որոնք հավելյալ դրական բան են տալիս մեր տնտեսությանը։
- Մենք պետք է արտադրենք, հայը արտադրի Հայաստանում, այդ ոլորտներում աշխատատեղերը տասնապատիկ ավելի մեծ արդյունք են տալիս։
- Տարբեր ուժային կառույցներում կարող են մարդիկ գրանցել, բայց դա երկրի հիմքը տնտեսապես չի ուժեղացնում։
- Անկախության հռչակագրում գրված է մեր երկրի անունը, գրված է՝ մեր երկրի տերը ով է, գրված է՝ հողի տերը ով է, գրված է՝ պաշարների տերը ով է։
- Անկախության հռչակագիրն իր քաղաքական և պատմական ուղերձներով մեր Սահմանադրության ու ընդհանրապես անկախության հիմքն է։
- Սահմանադրության մեջ գրված է, որ այդ կետն անփոփոխելի է, ո՞նց ենք մենք փոխում անփոփոխելի կետը։
- Հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, և երբ ընդդիմությունը տեսնի պառակտում, վտանգ երկրի ինքնիշխանության ու անկախության համար, դեմ կկանգնի դրան։
- Ժողովուրդը մեզ այստեղ ուղարկել է, որպեսզի մենք վերլուծենք և ճիշտը հասկանանք, և այդ իրավունքը, որը մեզ տվել են հարյուր հազարավոր՝ 340 հազար մարդ, մենք պատվով իրացնելու ենք՝ անկախ բոլոր սահմանափակումներից։


