18 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցը

Բայրամովը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին։
Նա նշել է, որ քննարկված թեմաների թվում են եղել նաև «շուրջ 100 հազար մարդու վերաբնակեցումը Ղարաբաղում և շարունակվող ականային սպառնալիքը»։

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն ընդգծել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիր:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն օգտվեցին Վաշինգտոնում պատմական հնարավորությունից:

«Այս հարցը կլինի իմ հանդիպման հիմնական թեման Հայաստանում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Ադրբեջանի նախագահը նույնպես իր պատրաստակամությունն է հայտնել դրա համար», - հայտարարել է նախարարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ