
Հռոմի պապի ներկայացուցիչը Երուսաղեմում կհանդիպի տեղի Հայ եկեղեցու առաջնորդին
Վատիկանի Արևելյան եկեղեցիների հարցերով դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին, որ պատասխանատու է Սուրբ Երկրում կաթոլիկ հավատացյալների հոգածության համար, այցելել է Երուսաղեմ՝ նշելով, որ ցանկանում է ցույց տալ Հռոմի պապ Լևոն XIV-ի ներկայությունը տարածաշրջանի քրիստոնյաների համար հատկապես դժվարին այս ժամանակահատվածում․ հայտնում է The Washington Post-ը։
Նա նաև նախատեսում է հանդիպել Երուսաղեմի Հույն ուղղափառ և Հայ եկեղեցիների առաջնորդների հետ, որոնցից մի քանիսը ներկա էին նախորդ կայացած աղոթքին։
Անցյալ աշնանը Մերձավոր Արևելք կատարած իր առաջին այցի ընթացքում Հռոմի պապ Լևոնն աղոթում էր, որպեսզի Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև ավելի քան 1000 տարի տևած պառակտումից հետո քրիստոնյաները կրկին միավորվեն։


