
Ֆրանսիայում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատու ոստիկանական ստորաբաժանումը ցույցի օրը չի ներկայացել աշխատանքի
Ֆրանսիայում անկարգությունների ճնշման գծով մասնագիտացած CRS 8 էլիտար ոստիկանական ստորաբաժանման ոչ մի աշխատակից աշխատանքի չի ներկայացել նոյեմբերի 17-ի զանգվածային բողոքի ակցիաների օրը։ Այդ պատճառով ստորաբաժանմանը չեն կարողացել ներգրավել ակցիայի ընթացքում աշխատանքներին․ հայտնում է BFMTV-ն։
Ոստիկանական Un1té արհմիությունը հայտարարել է աշխատակիցների շրջանում «հյուծվածության և դժգոհության մասշտաբային ալիքի» մասին։ Արհմիության տվյալներով՝ նոյեմբերի 17-ին տասնյակ ստորաբաժանումների մի քանի հարյուր «հյուծված աշխատակիցներ» ստիպված են եղել դիմել բուժօգնության։ Արհմիությունում պնդում են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ նախազգուշացնում են ՆԳՆ-ին առկա խնդիրների մասին։
CRS 8-ի աշխատակիցներից մեկը հեռուստաալիքին պատմել է ստորաբաժանումում տիրող «համատարած դժգոհության» մասին՝ պայմանավորված նրանով, որ վերջին չորս ցույցերի ժամանակ մարտիկներին կանգնեցրել են շրջափակման մեջ և օգտագործել ստատիկ հերթապահության համար՝ օպերատիվ աշխատանքի փոխարեն։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են սեպտեմբերի վերջից։ Նոյեմբերի 17-ին ամբողջ երկրում ցույցեր են անցկացվել թանկացումների դեմ։ Փարիզում, ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցել է շուրջ 28․000 մարդ։


