
Մոլդովան անվտանգության նկատառումներով փակել է Ուկրաինայի հետ սահմանին գործող վեց անցակետ
Մոլդովան Ուկրաինայի հետ սահմանին ժամանակավորապես դադարեցրել է վեց անցակետի աշխատանքը՝ երկրի երեք շրջաններում անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման մասին հաղորդումներից հետո։
«Երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է «Օկնիցա», «Օտակի», «Ունգրի», «Բրիչանի», «Գրիմանկաուցի» և «Կլոկուշնա» սահմանային անցակետերի աշխատանքը»,- հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև երկրի օդային տարածքի փակման մասին։


