
Գազի ու նավթի գները նվազել են միջազգային բորսաներում
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բնական գազի ֆյուչերսների գները նվազել են։
2026 թվականի դեկտեմբեր ամսվա մատակարարման բնական գազի ֆյուչերսների գինը նվազել է 0.62%-ով՝ հասնելով 3.19 դոլարի մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (BTU) համար։
Միջմայրցամաքային բորսայում (ICE London) 2026 թվականի հունվարի Brent նավթի ֆյուչերսների գինը ևս նվազել է 0.27%-ով՝ հասնելով 92.89 դոլարի մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի 2026 թվականի դեկտեմբեր ամսվա մատակարարման գինը նույնպես նվազել է 0.93%-ով՝ հասնելով 85.21 դոլարի մեկ բարելի համար։


