18 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ին մի քանի միլիարդ է պակասում Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

ՆԱՏՕ-ին մի քանի միլիարդ է պակասում Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

ՆԱՏՕ-ն դեռևս չի կատարել այս տարվա համար հայտարարված՝ Կիևին 70 միլիարդ դոլարի զենք մատակարարելու և եվրոպական երկրների կողմից ԱՄՆ-ից 12-15 միլիարդ դոլարի սպառազինություն գնելու խնդիրները. այս երկու նպատակներն էլ համաձայնեցվել էին այս տարվա հուլիսին Անկարայում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին Բրյուսելում Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«70 միլիարդ դոլարը լայն նպատակ է։ Այո՛, ՆԱՏՕ-ն դեռևս մի քանի միլիարդ դոլարի պակաս ունի», - ընդունել է նա։ Ռյուտտեն հավելել է, որ զգուշավոր լավատեսորեն է տրամադրված տարեվերջին միջոցներ գտնելու հարցում։

PURL ծրագրի վերաբերյալ նա նշել է, որ դրանք «մոտավոր գնահատականներ» են, և որ, հնարավոր է, «այդքան գումար անհրաժեշտ չի լինի»։ Նա ընդգծել է, որ այս ծրագրի շրջանակում եվրոպական երկրներն «արդեն զգալի միջոցներ են վճարել» ամերիկյան զենքի համար, չնայած, հնարավոր է, «պակաս, քան սպասվում էր»։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները PURL ծրագրի շրջանակում Ուկրաինայի համար գնել են 10 միլիարդ դոլարի զենք։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ