
Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Շենժենի միջազգային օդանավակայանում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ՝ կարմիր գորգով և պատվո պահակախմբով․ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Պուտինը Շենժեն է ժամանել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Շենժենում նախատեսված է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը։
Ռուսաստանի նախագահի դիմավորման արարողության շրջանակում օդանավի սանդուղքի մոտ կարմիր գորգ է փռվել, որի երկու կողմերում շարվել են պատվո պահակախմբի զինծառայողները։ Պուտինին ողջունել են նաև երիտասարդներ, որոնք ձեռքներին պահել են Ռուսաստանի և Չինաստանի դրոշները։
Նրանք համաժամանակյա վանկարկել են չինարենով՝ «Ջերմորեն ողջունում ենք»։


