18 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քեմբրիջի բառարանն ընտրել է տարվա բառը՝ «մարդկային»

Քեմբրիջի բառարանն ընտրել է տարվա բառը՝ «մարդկային»

Անգլերենի Քեմբրիջի բառարանի (Cambridge Dictionary) վարկածով 2026 թվականի բառ է դարձել «մարդկային» (human) ածականը, այսինքն՝ «մարդկանց վերաբերող՝ ի տարբերություն կենդանիների, մեքենաների կամ աստվածների»։

Ահա թե ինչպես են Քեմբրիջի բառարանի կազմողները հիմնավորել իրենց ընտրությունը.

«Պատմության ամբողջ ընթացքում human ածականը վերաբերել է մարդկանց՝ ի հակադրություն կենդանիների և աստվածների (իսկ վերջին շրջանում՝ նաև մեքենաների)։ Ավելի ու ավելի հաճախ հանդիպելով այնպիսի բարդ բառերում, ինչպիսին են human-written (մարդու կողմից գրված), human-generated (մարդու կողմից գեներացված) և human-made (մարդու կողմից ստեղծված), այժմ այն նաև մատնանշում է, որ ինչ-որ բան ստեղծվել է մարդկանց կողմից կամ բնորոշ է մարդկանց՝ ի հակադրություն արհեստական բանականության (ԱԲ)։

Հնարավոր է, որ այս փոփոխությունը լեզվի պարզապես բնականոն զարգացում է, որն արտացոլում է ԱԲ-ի համատարած տարածումը, բայց այն կարող է վկայել նաև ավելի հետաքրքիր մի բանի՝ արհեստական բանականության նկատմամբ մեր վերաբերմունքի շրջադարձային պահի մասին»։

2025 թվականին Քեմբրիջի բառարանի վարկածով տարվա բառ էր դարձել «Parasocial» («Պարասոցիալական») բառը՝ տերմին, որը նշանակում է մարդու միակողմանի հոգեբանական կապվածությունը հայտնի անձի, գրքի (ֆիլմի, սերիալի և այլն) հերոսի կամ արհեստական բանականության նկատմամբ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ