18 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»

Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը ապօրինաբար կալանավորվել է և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել ԿԳԲ-ի պադվալ․ այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» կուսակցությանը։

«Թևանյանի պահման պայմանները հեռու են նորմալ համարվելուց։ Նոյեմբերի 16-ից այդ ամենին ավելացել էր նաև այն, որ նրա խուց էին տեղափոխել բժշկական փաստաթղթերով հաստատված հոգեկան հիվանդություններ ունեցող, հոգեբուժարանում վերջնական բուժում չստացած, էպիլեպսիայով տառապող, առողջական այլ լրջագույն խնդիրներ ունեցող, ինքնասպանության և ինքնավնասման բազմաթիվ փորձեր արած, գողության հոդվածով դատապարտված կալանավորի։ Նման որոշումը նաև այդ երիտասարդի իրավունքների կոպիտ խախտում էր։

Մեր հնչեցրած ահազանգին արագ արձագանքել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Սևակ Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորների միջամտության, ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության նախարարության( գերատեսչության դիմաց բողոքի ակցիայից հետո մեզ ընդունեցին նախարարության պատվիրակները՝ խոստանալով արագ կարգավորել խնդիրը) և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալու արդյունքում երեկ երեկոյան, խնդիրը կարգավորվել է. առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից։

Քաղբանտարկյալների և կալանավորների խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, Շաքիում հայ կնոջ և նրա երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը նույնպես գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա պահման պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան Անդրանիկ Թևանյանինը, և շատ ավելի լավ են, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինը, ինչը պարզապես խայտառակություն է։ Սա բոլորիս արժանապատվության հարցն է։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և ապօրինաբար կալանավայրերում պահվողներին»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ