18 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին «ավելի ջախջախիչ» հարված կհացնի՝ նոր հարձակման դեպքում

Իրանն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին «ավելի ջախջախիչ» հարված կհացնի՝ նոր հարձակման դեպքում

Իրանական բանակի հրամանատար Ամիր Հաթամին զգուշացրել է, որ եթե Իրանը կրկին հարձակման ենթարկվի, երկրի զինուժը կձեռնարկի «ավելի ավերիչ, ավելի կոշտ պատասխան՝ առանց աշխարհագրական սահմանափակումների»՝ սպառնալով հարվածել Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին, որտեղ էլ որ նրանք տեղակայված լինեն․ հայտնում է Euronews-ը։

Նրա խոսքով՝ հնարավոր հարձակումները հետ մղելու համար անհրաժեշտ միջոցառումներն արդեն իրականացվել են՝ բարձրագույն հրամանատարական կազմի տված հրամաններին համապատասխան։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի ժամանումը տարածաշրջան՝ այդպիսով այնտեղ գործող ամերիկյան ավիակիրների թիվը հասցնելով երեքի։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ