19 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ դաշնակիցները վախենում են, որ Իրանի հետ պատերազմը կհանգեցնի աննախադեպ վնասների․ Associated Press

ԱՄՆ դաշնակիցները վախենում են, որ Իրանի հետ պատերազմը կհանգեցնի աննախադեպ վնասների․ Associated Press

ԱՄՆ արաբ դաշնակիցները Մերձավոր Արևելքում վախենում են, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի աննախադեպ ավերածությունների իրենց երկրներում՝ Իսլամական Հանրապետության կողմից պատասխան հարվածների պատճառով․ հաղորդում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների աղբյուրներին։

Արաբական երկրները կարծում են, որ Իրանի պատասխան գործողությունների մասշտաբները զգալիորեն ավելի մեծ կլինեն, քան անցյալ գարնանը ԱՄՆ ռազմական գործողության ակտիվ փուլի ժամանակ։ Մասնավորապես, ԱՄՆ դաշնակիցները, որոնք տեղակայում են ԱՄՆ ռազմաբազաներ, կարծում են, որ նոր սրման դեպքում Իրանը կարող է զգալի վնաս հասցնել իրենց նավթային ենթակառուցվածքներին։ Նրանք նաև վախենում են էլեկտրակայաններին, կապի մալուխներին ուղղված հարվածներից։

Ավելին՝ Պարսից ծոցի երկրները կարծում են, որ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել հուսիների կողմից կտրուկ սրման և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի շրջափակման։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ