19 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևիկում տղամարդը փորձարկել է օդաճնշիչ հրացանը և պատահաբար վիրավորել կնոջ եղբորը․ վերջինս մահացել է

Արևիկում տղամարդը փորձարկել է օդաճնշիչ հրացանը և պատահաբար վիրավորել կնոջ եղբորը․ վերջինս մահացել է

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Արմավիրի շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արևիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում վնասվածքով անձ կա. հայտնում են Ոստիկանությունից։

«Ահազանգով մեկնած ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։

25-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Նոյեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխված 24-ամյա քաղաքացին մահացել է։

Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ