
Փաշինյանը հայտնել է՝ երբ հրաժարական կտա
Երեկվա նիստում Փաշինյանը ոչ միայն ընդդիմախոսների հետ էր վիճում, այլև ստիպված էր պատասխանել իր իսկ նախկին հայտարարությունների համար։ ԱԺ ամբիոնից հնչած խոստումներն ու սպառնալիքները, պատերազմին ու խաղաղությանը վերաբերող պնդումները, ինչպես նաև Սյունիքի դիրքերից հետքաշվելու հրամանի շուրջ հակասությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում հերթական անգամ քաղաքական բանավեճը վերածվել էր փոխադարձ մեղադրանքների՝ առանց հստակ պատասխանների։


