19 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարչապետից մինչև թաղապետ․ Ալեն Սիմոնյանը ոչ մի պաշտոն չի բացառում

Վարչապետից մինչև թաղապետ․ Ալեն Սիմոնյանը ոչ մի պաշտոն չի բացառում

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ առաջիկայում կարող է հավակնել որևէ պաշտոնի՝ վարչապետից մինչև թաղապետ։ Նա նաև չի բացառել, որ ինչ-որ պահի ընդհանրապես կհեռանա քաղաքականությունից։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով՝ ՔՊ-ում այս պահին Տիգրան Ավինյանին փոխարինելու կամ քաղաքապետի թեկնածուի հարցով քննարկումներ չկան։

«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում։ Նման խոսակցությունները, կարծում եմ, սկսվեցին այն բանից հետո, երբ ես տիկին Հակոբյանի տեսանյութը շեյր արեցի։ Բայց ես Երևանում եմ ապրում, և որոշ շահեր ունեմ։ Ժամանակին՝ 2018 թվականի հեղափոխության օրերին, ես ավագանու անդամ էի և ուզում էի քաղաքապետ դառնալ։ Այդ պատմությունն իմ հետ կապված մնացել է»,-ասել է Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք բացառում է առաջիկա ընտրություններին քաղաքապետի թեկնածու դառնալու հնարավորությունը, ԱԺ նախագահը պատասխանել է.«Ես ոչ մի բան չեմ բացառում։ Որևէ պաշտոն՝ վարչապետից մինչև թաղապետ, չեմ բացառում, մենակ կաթողիկոսը բացառեք։ Ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, ինչի ցանկությունն իմ մեջ շատ մեծ է, ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- ասել է Սիմոնյանը:

Նա նաև նշել է, որ ՔՊ-ում քաղաքապետի թեկնածուի հարցը կքննարկվի համապատասխան ժամանակին։

«Երբ ժամանակը գա, քննարկում կանենք, կտեսնենք՝ ով է առաջադրվում որպես քաղաքապետի թեկնածու։ Վարչությունը կքննարկի, որոշում կկայացնի։ Բայց դրան առնվազն մեկ տարի կա»,- ասել է նա։

Անդրադառնալով Երևանում խցանումներին՝ Սիմոնյանը նշել է, որ քննադատում է դրանց առկայությունը, սակայն խնդրի լուծումը քաղաքապետի և քաղաքապետարանի պատասխանատվության դաշտում է։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ