
Ինչպե՞ս են Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից տուժածները
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից․ ABC Media-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
«Երկուսը լավ էին, օրեր առաջ են դուրս գրվել։ Մյուսի վիճակը բավարար է։ Դուրս կգրվի երկու օրից»,- ասաց Կուրղինյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ի երեկոյան 4 մեքենայի, այդ թվում՝ կցորդիչով բեռնատարի մասնակցությամբ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Ուշիի ոլորաններում։ Ինը ուղևոր մահացել է, երեքը՝ վիրավորվել։


