19 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական 3 երկիր քննարկում է Մոսկվա մեկնելու ՌԴ-ի առաջարկը․ Bloomberg

Եվրոպական 3 երկիր քննարկում է Մոսկվա մեկնելու ՌԴ-ի առաջարկը․ Bloomberg

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան դիտարկում են Մոսկվա մեկնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են քննարկմանը ծանոթ սեփական աղբյուրները։

Զրուցակիցների խոսքով՝ առաջարկն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Թե կոնկրետ ում հետ է նա խոսել, լրատվականը չի նշում։ Սակայն հայտնի է, որ խոսքը վերոնշյալ երկրներից մեկի՝ ազգային անվտանգության հարցերով դեսպանի մասին է։

Նշենք, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով Եվրոպայի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը քննարկելու համար։ Նախագահի խոսքով՝ ռուսական կողմը հարցեր ունի աջակցության այն ձևաչափի վերաբերյալ, որը Եվրամիությունը ցուցաբերում է Ուկրաինային։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսության ձևաչափը կորոշվի Եվրոպայի հետ հանդիպումից հետո։

Միևնույն ժամանակ, ամերիկացի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն արդեն ժամանել են Բեռլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Եվրոպայի առաջնորդների հետ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ