
ԱՄՆ պետական պարտքը 2 ամսում աճել է գրեթե 400 միլիարդ դոլարով
ԱՄՆ պետական պարտքը երկու ամսվա ընթացքում աճել է գրեթե 400 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային 40 տրիլիոն դոլարի․ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայոմ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։
Նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքն այժմ կազմում է գրեթե 40.4 տրիլիոն դոլար։ Սա նշանակում է, որ կառավարության պարտքն աճել է 1%-ով՝ այս տարվա օգոստոսի 19-ին ռեկորդային 40 տրիլիոն դոլարի հասնելուց հետո։
Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում ԱՄՆ պետական պարտքը կաճի մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 120%-ը։ Սա նշանակում է, որ դաշնային կառավարության պարտքը կգերազանցի ԱՄՆ ամբողջ տնտեսության տարեկան արդյունքը։
Վաշինգտոնը տարեկան գրեթե 970 միլիարդ դոլար է ծախսում պետական պարտքի տոկոսավճարների համար, ինչն ավելին է, քան ծախսում է ռազմական ծախսերի համար։ 2020 թվականից ի վեր այս ծախսերը եռապատկվել են։
Փիթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտը գնահատում է, որ առանց պետական ծախսերի կամ հարկերի բարեփոխման՝ երկրի պարտքը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարի 6 տարվա ընթացքում։


