11 Նոյ
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկել են ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չեն քննարկել

ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկել են ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չեն քննարկել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել Հայաստանի Հանրապետությանը զրկել կառույցում ձայնի իրավունքից, ինչպես նաև կազմակերպության պատասխանատու պաշտոններում սեփական թեկնածուներին առաջադրելու հնարավորությունից․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Որոշումը կայացվել է երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները չկատարելու և կուտակված պարտքերը չմարելու հետևանքով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալանտբեկ Մասադիկովը պարզաբանել է, որ Հայաստանին կազմակերպության կազմից հեռացնելու կամ դուրս թողնելու հարց օրակարգում չի դրվել:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ընդգծել է, որ Երևանի առջև դռները չեն փակվում և Հայաստանին չեն հեռացնելու ՀԱՊԿ-ից: Նրա փոխանցմամբ՝ Երևանը պահպանում է կազմակերպության հավաքական անվտանգության համակարգից օգտվելու իր իրավունքը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կողմ է կառույցից Հայաստանի դուրս գալուն (կամ հեռացմանը) և գոհ կլինի, եթե իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ