
Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը
Մոսկվան` որպես 2026 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստել է գագաթնաժողովի օրակարգը, որը ներառում է այդ թվում նաև գլոբալ անվտանգության հարցեր:
Քննարկման թեմաները համաձայնեցված են կազմակերպության բոլոր անդամների կողմից։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Օրակարգը ներառում է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի քննարկում, ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության վերանայում և մեր համագործակցության հիմնական ոլորտներում նոր որոշումների ընդունում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։


