11 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ իր՝ Ստամբուլ առաջին այցի ընթացքում ցանկանում էր ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնի գործունեությանը։

Պոլսո Հայոց պատրիարքը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելության համար։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Զարեհ Սինանյանին տեղեկություններ է փոխանցել պատրիարքական աթոռի, հայ համայնքի մասին, հաջողություն է մաղթել Սինանյանին և ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ