11 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հարստացված ուրանը համարում է ազգային ձեռքբերում և չի համաձայնի այն երկրից դուրս բերելուն․ Մոհսեն Ռեզայի

Իրանը հարստացված ուրանը համարում է ազգային ձեռքբերում և չի համաձայնի այն երկրից դուրս բերելուն․ Մոհսեն Ռեզայի

Իրանը հարստացված ուրանը համարում է ազգային ձեռքբերում և չի համաձայնի այն երկրից դուրս բերելուն․ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Al Mayadeen հեռուստաընկերության հետ զրույցում։

«Մենք թույլ չենք տա, որ Իրանից հարստացված միջուկային նյութի որևէ մաս արտահանվի»,- ընդգծել է Ռեզային։

Նրա խոսքով՝ հարստացված ուրանը նախատեսված է ներքին կարիքների համար։

Ռեզային նշել է, որ այս հարցում Ռուսաստանի նախաձեռնությանն ի պատասխան՝ Թեհրանը նախապես տեղեկացրել է Մոսկվային հարստացված ուրանը երկրի ներսում պահելու որոշման մասին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ