
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․)․ հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը,
- Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ նոյեմբերի 4-6-ը և 8-ին,
- Արաբկիրում՝ նոյեմբերի 4-ին,
- Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-ասված է հայտարարության մեջ։


