10 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն կպահպանի ՀԱՊԿ-ում հավաքական անվտանգության իրավունքը, եթե նույնիսկ զրկվի քվեարկելու իրավունքից․ Լավրով

ՀՀ-ն կպահպանի ՀԱՊԿ-ում հավաքական անվտանգության իրավունքը, եթե նույնիսկ զրկվի քվեարկելու իրավունքից․ Լավրով

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպությանն անդամավճարների չվճարման հարցը. Այդ մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ստիպված էինք քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ մեր ընդհանուր կազմակերպության բյուջե տարեկան մուծումների վերաբերյալ», - նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրները չորեքշաբթի կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում քվեարկության իրավունքից զրկելու հարցը։

«Որոշման նախագիծը (ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ) նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի կասեցում և նրանց քվեարկության իրավունքից զրկում մինչև պարտքի լրիվ մարումը։ Այս որոշման նախագիծը կքննարկվի նաև վաղը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», - նշել է Լավրովը։

Այդուամենայնիվ, Լավրովն ընդգծել է, որ նույնիսկ եթե Հայաստանը զրկվի ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից, Երևանը կպահպանի հավաքական անվտանգության պայմանագրի բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ հավաքական անվտանգության իրավունքը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ