
ԱԺ ծեծկռտուքի առիթով վարույթ է հարուցվել
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ABC Media-ին տեղեկացրին ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ այն է՝ խուլիգանության ծանրացնող հանգամանքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում վիճաբանություն էր սկսվել, որն ավարտվել էր վիճաբանությամբ։
Զանգվածային ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները միմյանց հարվածել էին բռունցքներով, ոտքերով, շշեր էին նետել իրար ուղղությամբ, իսկ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն, օրինակ, փորձել էր աթոռ նետել ընդդիմադիրների ուղղությամբ։


