08 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել 

Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել 

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։

«Իսրայել պետության առջև ծառացած մարտահրավերները հսկայական են։ Դրանցից մի քանիսը հրատապ և անհապաղ ուշադրություն են պահանջում։ Ես Ձեզնից ակնկալում եմ, որ Դուք կանեք Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ձևավորելու մի կառավարություն, որը կծառայի ամբողջ ազգին»,- Այզենկոտին համապատասխան մանդատի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Հերցոգը։

Իր հերթին, ընդդիմության առաջնորդն ասել է, որ գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը և մտադիր է դիմել «կրեատիվ ու արտառոց քայլերի»՝ դրանք հաղթահարելու համար։

Նախագահը վարչապետի թեկնածուին ընտրել է նորընտիր Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո։ Արդյունքում 67 պատգամավոր կողմ է արտահայտվել Այզենկոտին, 46-ը՝ Նեթանյահուին, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։

Այզենկոտը կունենա 28 օր կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել ևս 14 օր հավելյալ ժամանակ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ