
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39,7 միլիարդ դոլարով
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39,7 միլիարդ դոլարով։ Այս մասին վկայում է Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
Ուրբաթ օրը Nasdaq բորսայում SpaceX-ի բաժնետոմսերն աճել են 4,83 տոկոսով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 133,59 դոլարի։ Tesla-ի բաժնետոմսերն էլ առևտրային օրվա ավարտին թանկացել են 5,22 տոկոսով՝ հասնելով 400 դոլարի։
Նա Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։


