28 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. «Հինգ իրավապաշտպան» նախաձեռնությունը

Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. «Հինգ իրավապաշտպան» նախաձեռնությունը

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն, նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում. այս մասին հայտարարել  է «Հինգ իրավապաշտպան» նախաձեռնությունը։

«Միևնույն ժամանակ, քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։

Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։

Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ