
Դավիթ Համբարձումյանի գործով վերջնական որոշումը կայացվել է ընդամենը 40 օրում՝ միջինից շուրջ 14 անգամ ավելի արագ. Մելիքյան
Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն. այս մասին գրել է Ռուբեն Մելիքյանը։
«Այսպես, Վճռաբեկի պաշտոնական կայքէջի տվյալների հիման վրա, ԱԲ-ի օգնությամբ, կատարեցի հետևյալ պարզ հաշվարկը. վերցրեցի դատավճիռների դեմ (առանց միջանկյալ ակտերի) քրեական պալատի կայացրած վերջին 20 որոշումները (2026-ի հունիսից նոյեմբեր), հաշվել տվեցի բողոքը վարույթ ընդունելուց մինչև վերջնական որոշման կայացում ընկած ժամանակահատվածները, ապա հաշվել տվեցի այդ ժամանակահատվածների միջինը։ Ստացվեց 568 օր, այսինքն՝ մեկ ու կես տարուց ավել։
Մինչդեռ Դավիթի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ։
Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»,- գրել է նա։


