
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բախվել են «Ford Fusion» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


