
Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին»․ Դավիթ Համբարձումյան
Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ․
«Կառուցող» դաշինքը կշարունակի ընտրապայքարը Նորայր Հակոբյանի գլխավորությամբ»,-հայտարարել է Համբարձումյանը։
Համբարձումյանի խոսքով՝ իրեն կալանավորելով՝ պայքարը չեն կանգնեցնելու, «Կառուցող դաշինքը շարունակելու է ընտրապայքարը։
«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել, և այն մարդկանց, որոնք փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ։ Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին»,- ասել է նա։
Համբարձումյանն ընդգծել է, ոև անձամբ չի մասնակցելու ընտրապայքարին, որովհետև ազատազրկված է լինելու, բայց հոգով և սրտով Մասիսում է լինելու «Լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին»։


