
Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին
Դատարանի վճռով՝ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի 5 ամիս ժամկետով։
Վճռի հրապարակումից ժամեր անց Դավիթ Համբարձումյանին աջակցություն է հայտնել Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի ըմբշամարտի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։
«Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից, իսկ ընկերությունն ինձ համար երբեք քաղաքական բնույթ չի կրել։ Ինձ համար ընկերոջ կողքին լինելը, հատկապես դժվար պահերին, մարդկային և բարոյական պարտք է։
Ընկեր Համբարձումյան ջան, ուժ ու համբերություն քեզ և քո ընտանիքին։ Ամուր եղիր։ Շուտափույթ ազատություն։ Աստված պահապան»,-գրել է մարզիկը։


