
Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շնորհիվ․ Շոյգու
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվելու միտում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի կողմից իր ազգային շահերը պաշտպանելու հանձնառության շնորհիվ․ հայտնում է РИА Новости-ն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումն արդյունքներ են տալիս», - նշել է Շոյգուն ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների տարեկան նիստում։
Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները 2024 թվականին գործնականում կանխել են արևմտամետ վրացական ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը և սկսել են երկրի ազգային շահերը պաշտպանելու ուղին։
«Ես ընդգծում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության», - հավելել է Շոյգուն։


