
Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
«Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունն ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


