09 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ի համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է․ Մագդալենա Գրոնո

ԵՄ-ի համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է․ Մագդալենա Գրոնո

Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է։

Այդպես է եղել երկար ժամանակ, սակայն այժմ ավելի լայն հարևանության մեջ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներն է՛լ ավելի են ընդգծում այդ կարևորությունը․ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մագդալենա Գրոնոն «Հարավային Կովկասի տարածաշրջանային երկխոսության ֆորումի» (3-րդ հանդիպում) մեկնարկին։

«Մենք առավել քան երբևէ հանձնառու ենք շարունակել խոր համագործակցությունը՝ թե՛ երկկողմ հարաբերությունների, և թե՛, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակում։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման գործընթացներին, ապա Հայաստան-Ադրբեջան համատեքստում դրանք ընթանում են երկկողմ ձևաչափով, սակայն կա մեծ հնարավորություն՝ աջակցելու նախաձեռնություններին շատ գործնական եղանակով, և հենց դա էլ մենք փորձում ենք անել», - նշել է Գրոնոն։

Նրա խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է երկու երկրների համար՝ թողնելու հակամարտության ժառանգությունն անցյալում, ինչպես նաև իրականում զարգացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ տարածաշրջանային ձևաչափով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ