08 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմությունը փողոց է դուրս եկել․ իրազեկման ի՞նչ ակցիա են իրականացնում

Ընդդիմությունը փողոց է դուրս եկել․ իրազեկման ի՞նչ ակցիա են իրականացնում

«Իրար հետ ենք», «Անկախությանը՝ այո»․ այս խոսքերով այսօր՝ նոյեմբերի 8-ին, ընդդիմադիր գործիչներն սկսել են իրազեկման ակցիաները։

Նարեկ Կարապետյանի՝ Facebook-ի էջում հրապարակած տեսանյութից կարելի է ենթադրել, որ իրազեկել սկսել են Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից։

Նույն տեսանյութում երևում է, որ փողոց են դուրս եկել «Ուժեղ Հայաստան», «Դաշնակցություն», Հայ Ազգայի Կոնգրես կուսակցությունների, ինչպես նաև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։

ՀՅԴ-ական, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի սոցցացնի էջից էլ տեղեկանում ենք, որ ընդդիմադիրները 1991-ին «այո»-ի ու «ոչ»-ի (Անկախության հանրաքվեի) քվեաթերթիկների նմանությամբ իրազեկող բուկլետներ են բաժանում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ