11 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես է արձանագրվել Արսեն Գևորգյանի մահը․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնել

Ինչպես է արձանագրվել Արսեն Գևորգյանի մահը․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնել

Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ․ այս մասին հայտարարություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։

  1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
  2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
  3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։
  4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը ներս է մտնում։
  5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից՝ շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
  6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
  7. Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
  8. Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
  9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։
  10. Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ