11 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ուղերձները լավագույն պատասխանն էին նրանց, ովքեր փորձում էին փչացնել երկու երկրների հարաբերությունները. թուրք դիվանագետ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ուղերձները լավագույն պատասխանն էին նրանց, ովքեր փորձում էին փչացնել երկու երկրների հարաբերությունները. թուրք դիվանագետ

«Շուշիից Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ուղերձները լավագույն պատասխանն էին նրանց, ովքեր փորձում էին փչացնել երկու երկրների հարաբերությունները»․ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան և դիվանագետ Հուլուսի Քըլըչը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 8-ից հետո թուրք-ադրբեջանական հարաբերությունները կզարգանան «ավելի ակտիվ և վճռական, քան նախկինում»։

«Իսկապես, երկու եղբայրական երկրները Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության երաշխավորներն են։ Ահա թե ինչու տարածաշրջանի երկրներն ուշադիր հետևում են թուրք-ադրբեջանական հարաբերություններին»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ երկու առաջնորդների միջև «եղբայրական ամուր կապերը և սերտ համագործակցությունը» զգալի ազդեցություն կունենան Թյուրքական պետությունների կազմակերպության ապագա գործունեության վրա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ