11 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, կազմակերպությունը կարձագանքի. Պեսկով

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, կազմակերպությունը կարձագանքի. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հարցում որևէ երկատվածություն չկա։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Երևանը կորցրել է հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ. ինչպես հայտնում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն ակնհայտորեն չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և կառույցը կարձագանքի դրան:

«Մենք չգիտենք, թե ինչ է ակնկալում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ին։ Եվ ՀԱՊԿ-ն, համապատասխանաբար, կարձագանքի դրան», - նշել է Պեսկովը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ