12 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿՀ-ներում VIP պայմաններ չպետք է լինեն․ Սրբուհի Գալյան

ՔԿՀ-ներում VIP պայմաններ չպետք է լինեն․ Սրբուհի Գալյան

Բազմաթիվ ընդդիմադիր գործիչների և քաղաքացիների նկատմամբ կիրառվում են նաև ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ տնային կալանք և վարչական հսկողություն․ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ կալանավորումը Հայաստանում «ամենաքիչ կիրառվող» խափանման միջոցներից է՝ այլ խափանման միջոցների համեմատ։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների վերաբերյալ բողոքներին՝ արդարադատության նախարարը հայտնեց, որ վերջինս գտնվում է 7–7,5 քառակուսի մետր մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։

Նախարարի պարզաբանմամբ՝ միջազգային չափանիշներով մեկ անձի համար պետք է ապահովվի առնվազն 4 քմ տարածք։

Ռոբերտ Քոչարյանը դիմում է ներկայացրել՝ նշելով, որ խցում տեղադրված երկհարկանի մահճակալի վերին հատվածը խանգարում է իրեն ազատ նստելուն և տեղաշարժվելուն, ինչպես նաև սահմանափակում է բնական լույսի ներթափանցումը։

«Մենք բավարարել ենք դիմումը, և մահճակալի երկրորդ հարկը հեռացվել է։ Չէի ասի՝ VIP պայմաններ են։ Քրեակատարողական հիմնարկներում VIP պայմաններ չպետք է լինեն։ Պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք չեն ոտնահարի մարդու արժանապատվությունը և չեն հանգեցնի վատ վերաբերմունքի»,- նշեց նախարարը։

 

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ