12 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
64 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն ընդունեց TRIPP նախագծին առնչվող օրենսդրական փաթեթը

64 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն ընդունեց TRIPP նախագծին առնչվող օրենսդրական փաթեթը

ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 7 օրենսդրական նախագծերից բաղկացած փաթեթը, որը վերաբերում է TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծման իրավական հիմքերին։

Փաթեթին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։

Նախագծով առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։

Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան ստեղծել TRIPP նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։

Արտահերթ նիստում օրինագծերի փաթեթը ներկայացնում էր արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում օրինագծերի փաթեթի քննարկմանը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հաղորդմամբ՝ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր՝ 3 ժամ անց։

 

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ