12 Նոյ
2026
1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Գրիգորյանին «հեղափոխական» դարձրած ուժը նրան այժմ էլ այլ դերում է օգտագործում․ Տիգրան Աբրահամյան

Արմեն Գրիգորյանին «հեղափոխական» դարձրած ուժը նրան այժմ էլ այլ դերում է օգտագործում․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի «հեղափոխական» թիմակիցն ու ռեժիմի առաջին շարքերում 8 տարի ակտիվ գործած ու բարձր պաշտոն զբաղեցրած անձն ասում է, որ դեպի ԵՄ ճանապարհը պատրանք է և ՀՀ-ին վտանգավոր հանգրվանի է հասցնելու․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, վերջինս՝ Արմեն Գրիգորյանը, արձանագրում է ՀՀ-ում ժողովրդավարության ուղղությամբ հետընթաց և վատատեսական ալիք փոխանցում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Սույն անձը հայրենիքն ուրացել է, երբ իր ծննդավայրը Նիկոլը հանձնում էր, սա դավաճանել է իր հայրենակիցներին, երբ Արցախի շրջափակման օրերին մարդիկ սոված-ծարավ Ադրբեջանին էին դիմադրում, սա ծնունդով արցախցի լինելով հաշտ է եղել արցախցիների ցեղասպանությանն ու բռնագաղթին, իսկ հիմա գործից հանել են, սկսել է «հեղափոխական» իշխանության տապալումներն արձանագրել:

Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում: Այն ուժերը, ովքեր նրան «հեղափոխական», իսկ իրականում հայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են վերջինիս օգտագործում:

Սրան վաղն ասեն՝ Հյուսիսային Կորեային աջակցող հայտարարություն արա, այդպես էլ կանի՝ տեսակն ու գործի բնույթն է այդպիսին»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ